«ԲԱՑԻ՛Ր ՇԻՇԸ, ՓՈՐՁԻ՛Ր ՇԱՀԵԼ» ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

«Բացի՛ր շիշը, փորձի՛ր շահել» գովազդային ակցիան (այսուհետ՝ Ակցիա) կազմակերպված է «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից, որի գրանցված հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0052, քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի, 8/3 նրբանցք, հեռախոսահամար՝ 8088:

Ակցիան տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքում:

 
ԲԱԺԻՆ 1. ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐԸ

Ակցիայի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է գնել «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԲԱԼԻ ՀԱՄՈՎ», «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԿԼԱՍԻԿ», «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԱՌԱՆՑ ՇԱՔԱՐԻ», «ՖԱՆՏԱ ՆԱՐԻՆՋ»,  «ՍՊՐԱՅՏ», 500 մլ կամ 1 լ տարողությամբ պլաստիկ շշերով ցանկացած արտադրանք, ինչպես նաև  «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԿԼԱՍԻԿ», «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԱՌԱՆՑ ՇԱՔԱՐԻ»  250 մլ տարողությամբ ապակյա շշերով ցանկացած արտադրանք (այսուհետ՝ Արտադրանք(ներ)), որոնք արտադրված և/կամ իրացվում են Կազմակերպչի կողմից հետևյալ կերպ․

պլաստիկ շշերով Արտադրանքը՝ հատուկ գովազդային պիտակներով և խաղարկային սպիտակ պլաստիկ խցաններով (այսուհետ՝ Խցան(ներ)), ապակյա շշերով Արտադրանքը՝ հատուկ գովազդային և խաղարկային պիտակներով (այսուհետ՝ Պիտակներ):

Ակցիայի շրջանակներում բոլոր հայտերը և ներկայացված Խցանները, ինչպես նաև Պիտակների լուսանկարները ենթակա են ստուգման Կազմակերպչի կողմից: Խցան(ներ)ի կամ Պիտակ(ներ)ի լուսանկարների իսկության վերաբերյալ ցանկացած վեճի դեպքում Կազմակերպչի որոշումը վերջնական է համարվում:

 

Ակցիայի տեղեկատվական աջակցությունն իրականացվում է հետևյալ միջոցներով.

ԹԵԺ ԳԻԾ. 80 88 հեռախոսահամար, որի գործունեությունն ապահովվում է Կազմակերպչի կողմից՝ Ակցիայի շրջանակներում տեղեկատվության հասանելիության, ինչպես նաև Ակցիայի շրջանակներում հաղորդակցության իրականացման նպատակով (այսուհետ՝ Թեժ Գիծ)

Չատ բոտ. Էլեկտրոնային հարթակ, որը հասանելի է Վոթսափ (WhatsApp) հավելվածում հետևյալ հղումով՝ https://cokeurl.com/armpromo (Չատբոտ):

 

ԲԱԺԻՆ 2. ԺԱՄԿԵՏՆԵՐ

 

ԱԿՑԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ (այսուհետ՝ Ընդհանուր Ժամկետ) 2026Թ.-Ի ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2026Թ.Ի ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ը:

  • Գլխավոր Շահումը, ինչպես նաև մյուս Շահումների մասով Ակցիան վավեր է 2026թ. հուլիսի 1-ից մինչև 2026թ․ սեպտեմբերի 15-ը, բացառությամբ «Կոկա-Կոլա Ֆեստ 2026» («Coca‑Cola Fest 2026») տոմսերը շահելու հնարավութույան, որի մասով Ակցիան վավեր է 2026թ․ հուլիսի 10-ից մինչև 2026թ․ Օգոստոսի 29-ը։

 

Շահումներ շահող մասնակիցները հնարավորություն ունեն ստանալ դրանք սկսած 01.07.2025թ.-ից մինչև 15.09.2025թ.-ը, բացառությամբ Շահումների առանձին տեսակների համար սույն կանոններով սահմանված այլ ժամկետների:

 

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ․ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆ ԻՐԱՎԱՍՈՒ Է ԿԱՏԱՐԵԼ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՎ ՉԱՏ ԲՈՏԻ ԵՎ/ԿԱՄ ԹԵԺ ԳԾԻ ՄԻՋՈՑՈՎ։

 

ԲԱԺԻՆ 3. ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 
3.1.  ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ 

3.1.1. Առավելագույնը 10 (տասը) անձ հնարավորություն ունեն շահելու Iphone 17 pro max 256 GB Dual eSIM (Silver)` Ակցիայի պայմանների համաձայն:

3.1.1.1 Գլխավոր մրցանակի համար երաշխիքը տրամադրվում է դրա մատակարարի կողմից, որի վերաբերյալ տվյալները և երաշխիքի պայմանները սահմանվում են Գլխավոր մրցանակի հետ տրամադրվող երաշխիքային կտրոնով։ Կազմակերպիչը որևէ հետագա պարտավորություն չունի դրա հետ կապված և երաշխիքի շրջանակներում որևէ դիմում ունենալու դեպքում շահող մասնակիցը պետք է դիմի երաշխիքային կտրոնում նշված կազմակերպությանը՝ սպասարկման համար:

 

3.2. ՄՐՑԱՆԱԿ (այսուհետ՝ Մրցանակ(ներ)

 

• մինչև 20 000 հատ  «Կոկա-Կոլա Ֆեստ 2026» («Coca‑Cola Fest 2026») (այսուհետ՝ Ֆեստ) փառատոնի տոմսերից մեկը։

• մինչև 15 000 հատ «Idram&IDBank» հավելվածի 1000 idcoin, (այսուհետ՝ idcoin, այդիքոին), որը տրամադրվում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից

• մինչև 5 000 հատ բրենդային շապիկ (այսուհետ՝ Շապիկ), որը շահողը կարող է ստանալ Հայփոստի` նախապես ընտրված, ակցիային մասնակցող թվով 26 մասնաճյուղերից որևէ մեկից 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախապես ընտրելով մասնաճյուղը Չատբոտում՝ մասնաճյուղում ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և շահող խցանը/պիտակը։ Պրոմո ակցիայի ողջ ընթացքում շահած Շապիկները ակցիայի մասնակիցները կարող են ստանալ Հայփոստի ընտրված մասնաճյուղերից, որոնց ցանկը հասանելի է  մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։

 

ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ, ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ՝ ՇԱՀՈՒՄՆԵՐ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԱՌԱՆՁԻՆ ՆԱԵՎ՝ ՇԱՀՈՒՄ

 

ԲՈԼՈՐԸ՝ ըստ հիմնապաշարի առկայության:

 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շահումների քանակը սահմանափակվում է սույն բաժին 3-ում նշված քանակներով: Շահումների ընդհանուր քանակը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել սույն բաժին 3-ում նշված քանակները:

 

ԲԱԺԻՆ 4. ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀՈՒՄ

4.1. Ակցիայի մասնակից (այսուհետ՝ Մասնակից) է համարվում այն անձը, ով սույն կանոններով սահմանված պայմաններին համապատասխան իրավասու է մասնակցել Ակցիային և իրականացնում է Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ սույն բաժնով սահմանված բոլոր գործողությունները։ Ակցիան կազմակերպված է միայն Արտադրանքների անմիջական սպառողների համար և դրա հիմնական նպատակն է վերջիններիս շրջանակում Արտադրանքի հանդեպ հետաքրքրության պահպանումը, բարձրացումը և Արտադրանքի ապրանքանիշերի ճանաչելիության աճը։

4.2. Ակցիայի շրջանակներում շահող (այսուհետ՝ Շահող) է համարվում այն Մասնակիցը, ով սույն կանոններով սահմանված պայմաններին համապատասխան շահում է որևէ Շահում և ում Շահող լինելը հաստատվում է Կազմակերպչի կողմից՝ սույն կանոններին համապատասխան։

 

4.3. Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է գնել որևէ Արտադրանք և գտնել 10-անիշ հատուկ կոդ (այսուհետ` Կոդ) Խցանի ներսում (Արտադրանքի արտադրության ժամանակ պատահական կերպով տեղակայված Խցանների ներսում) պլաստիկ շշերով Արտադրանքի դեպքում, և Պիտակի տակ (Արտադրանքի արտադրության ժամանակ պատահական կերպով փակցված Պիտակների դարձերեսին)՝ ապակյա շշերով Արտադրանքի դեպքում։  


4.4. Ակցիային մասնակցող արտադրատեսակների խցանի ներսում կամ Պիտակի դարձերեսին տեղակայված Կոդը անհրաժեշտ է գրանցել ստորև նշված տարբերակով.

 

Ակտիվացում Չատբոտի միջոցով՝ անվճար կարգով գրանցվելով  և մուտքագրելով Կոդը Չատբոտ էլեկտրոնային հարթակում։

·       Չատբոտում գրանցվելու համար անհրաժեշտ է․
Սկանավորել Ակցիային մասնակցող փաթեթի վրա տեղակայված արագ արձագանքման (QR) կոդը, որը մասնակցին կուղղորդի   Կոկա-Կոլայի վեբ-կայք,

·       Կոկա-Կոլայի վեբ-կայքում անհրաժեշտ է ընտրել Չատբոտը և շարունակել Կոդի ակտիվացման  գործընթացը Չատբոտում հետևալ տարբերակով՝

·       Ընտրել առաջարկվող լեզուներից նախընտրելի տարբերակը

·       Ծանոթանալ Ակցիայի ընդհանուր դրույթներին և պայմաններին և հաստատել համաձայնությունը

·       Հաստատել մարքեթինգային պայմաններին համաձայնությունը, անցնել բոլոր անհրաժեշտ քայլերը,

·       Մուտքագրել անուն, ազգանունը

·       Մուտքագրել տարիքը պահանջվող երկնիշ թվի ձևաչափով

·       Մուտքագրել հեռախոսահամարը հետևյալ ձևաչափով՝ 374XXXXXXXX

 

Վերոնշյալ քայլերի կատարումից հետո Չատբոտը ակտիվ կլինի Խցանի տակ կամ Պիտակի դարձերեսին գտնված 10-անիշ կոդի ակտիվացման համար։ Անհրաժեշտ է Չատբոտի նամակի պատուհանում հավաքել Խցանի տակ կամ Պիտակի

 դարձերեսին հայտնաբերված 10-անիշ կոդը` օգտագործելով լատինատառ այբուբեն, սեղմել ուղարկել կոճակը և ստանալ Կոդի ակտիվացման պատասխանը։

ԾԱՆՈՒՑՈՒՄ. Չատբոտը ակտիվացնելու համար հասանելի կլինի 2026 թվականի հուլիսի 1-ից։

 
4.6. Կոդերը կարող են ակտիվացվել ՄԻԱՅՆ սկսած 2026 թվականի հուլիսի 1-ից: Յուրաքանչյուր Կոդ կարող է ակտիվացվել միայն մեկ անգամ: Եթե Մասնակիցը սխալ Կոդ է ուղարկել, կամ եթե նույն Կոդն ուղարկվել է Մասնակցի կողմից ավելի քան մեկ անգամ, կամ եթե նույն Կոդն ուղարկվել է տարբեր Մասնակիցների կողմից, ապա Մասնակիցը կստանա պատասխան հաղորդագրություն, որ այդ Կոդն անվավեր է: Այդպիսի Կոդն անվավեր կհամարվի և չի ներառվի վիճակահանության մեջ: Ցանկացած Կոդ, որը կակտիվացվի 2026 թվականի  օգոստոսի 31-ի 23:59-ից հետո, կհամարվի ԱՆՎԱՎԵՐ:  

Մեկ Մասնակցի կողմից մեկ օրացուցային օրվա ընթացքում կարող են ակտիվացվել առավելագույնը 10 Կոդ` Չատբոտի միջոցով։ Նշված առավելագույն քանակը մեկ օրացուցային օրվա ընթացքում գերազանցելու դեպքում Մասնակիցը կստանա հետևյալ պատասխանը․ «Դուք գերազանցել եք Կոդերի ակտիվացումների օրական առավելագույն քանակը։»։

Ակցիայի շրջանակներում միևնույն Մասնակիցն իրավունք ունի շահել Գլխավոր Մրցանակ միայն մեկ անգամ: Միևնույն Մասնակցի կողմից երկու և ավելի անգամ Գլխավոր Մրցանակ շահելու պարագայում դրանք համարվելու են անվավեր, տվյալ Շահումի մասով տվյալ Մասնակցի Շահող լինելը չի հաստատվում և նման Գլխավոր Մրցանակները ենթակա չեն տրամադրման:


4.7. Շահումներ շահողներն ընտրվելու են Ակցիայի շրջանակներում գովազդային վիճակախաղի իրականացման համար նախատեսված հատուկ մշակված համակարգչային ծրագրի կիրառմամբ՝ էլեկտրոնային եղանակով անցկացվող վիճակահանության միջոցով, որը պատահական կարգով ընտրելու է շահող Կոդը պատշաճ կարգով ակտիվացված Կոդերից:


4.8. Մասնակցի կողմից ակտիվացրած յուրաքանչյուր Կոդը Շահումներից մեկը շահելու միայն մեկ հնարավորություն է ընձեռում:

 

4.9. Գլխավոր Մրցանակ շահած Մասնակիցները շահած Կոդով Խցանը կամ շահած Կոդով Պիտակի լուսանկարը և շահելու մասին հաղորդագրությունը, ինչպես նաև սույն Կանոնների 4.10 կետով սահմանված հեռախոսահամարն իրեն պատկանելու փաստը հավաստող ապացույցը պարտավոր են պահպանել իրենց մոտ և Շահումն ստանալու ժամանակ ներկայացնեն այն՝ Գլխավոր Մրցանակը շահելու փաստը և տվյալ Մասնակցին որպես Շահող հաստատելու համար: Կոդը կհամարվի անվավեր՝ առանց Կազմակերպչի համար որևէ պարտավորություն ստեղծելու, և տվյալ Մասնակիցը չի համարվի Շահող սույն Ակցիայի շրջանակներում, եթե այն անձը, ով գրանցել է այդ Կոդը Չատբոտում, չի կարող ներկայացնել նույն Կոդով Խցանը/ Պիտակի լուսանկարը և/կամ շահելու մասին հաղորդագրությունը՝ Շահումն ստանալու պահին/համար:

 
4.10. Մասնակցի նույնականացման համար օգտագործվելու է Մասնակցի հեռախոսահամարը (այսուհետ՝ Հեռախոսահամար)` ըստ հետևյալ կարգի.

ըստ այն հեռախոսահամարի, որը նշվել է «Կոնտակտային հեռախոսահամար» դաշտում Կոդը Չատբոտի միջոցով ակտիվացնելիս:


Ակցիայի շրջանակներում Կոդն ակտիվացնելու միջոցով Մասնակիցը հաստատում է, որ ինքն իրավունք ունի մասնակցելու Ակցիային, և որ նա ինքնաբերաբար հետևելու է սույն կանոնների բոլոր դրույթներին (այսուհետ՝ Ակցիայի Կանոններ):

 
ԲԱԺԻՆ 5. ՇԱՀՈՂ ՀԱՅՏԵՐԸ ԵՎ ԽՑԱՆՆԵՐԸ

5.1. Մասնակիցները կարող են ստանալ Շահում(ներ)ը միայն Ակցիայի Կանոնների բաժին 2-ում նշված ժամանակահատվածում, սույն բաժնով սահմանված կարգով:

5.2. Շահում(ներ)ի համար բոլոր հայտերը ենթակա են ստուգման Կազմակերպչի կողմից:

5.3. Շահումների պատկերը, չափը, գույնը և այլ հատկություններ կարող են ցանկացած պահի փոփոխվել Կազմակերպչի կողմից՝ իր հայեցողությամբ:

5.4. Կազմակերպիչը որևէ պարտավորություն չի կրում այն ծախսերի համար, որոնք կարող են կրել Մասնակիցներն Ակցիային մասնակցելու կապակցությամբ:

5.5. Շահողները կարող են ստանալ իրենց Շահումները հետևյալ կարգով.

5.5.1. Գլխավոր Մրցանակ շահողները կարող են ստանալ իրենց մրցանակը «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության գրասենյակից (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան 8/3):

5.5.2. Ֆեստի տոմսեր շահողները կարող են ստանալ իրենց շահումն էլեկտրոնային տարբերակով՝ Չատբոտի միջոցով, սկսված 06.07.2025թ․-ից մասնավորապես՝ Ֆեստի տոմսը շահելու մասին հաղորդագրությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում պատասխան նամակով ուղարկվում է տոմսի էլեկտրոնային տարբերակը:

5.5.3.  Idcoin  Շահողները կարող են ստանալ իրենց շահումները էլեկտրոնային տարբերակով՝ Չատբոտի միջոցով, մասնավորապես՝ idcoin ստանալու մասին հաղորդագրությունը և հղումը ստանալուց հետո։

Շահողները կարող են ակտիվացնել  idcoin-ները՝ անցնելով Չատբոտում 1000 idcoin շահելու հաղորդագրության հետ ուղեկցվող հղումով՝ բացված պատուհանում գրանցելով այն հեռախոսահամարը, որին ցանկանում է ստանալ idcoin-ները։

Ընդ որում՝ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն երբեք չի պահանջում՝

  • քարտի տվյալներ,
  • OTP (միանվագ հաստատման) կոդ,
  • Գաղտնաբառ։

Idcoin-ները կարող են օգտագործվել «Idram&IDBank» հավելվածով QR վճարումների ժամանակ։

Ակցիայի շրջանակներում տրամադրված Idcoin-ների օգտագործման ժամկետը մեկ տարի է։

Idcoin-ի տրամադրման և օգտագործման այլ կանոններին Շահողը կարող է ծանոթանալ https://idbank.am/upload/iblock/51c/14i130b2nrcrqh52uxfqtkoqi1j347j6/0440_VSH_idcoin_TC_200225.pdf  հղմամբ։

Մինչև Idcoin-ների վավերության ժամկետի ավարտը Շահումի այս տեսակի հետ կապված ցանկացած հետագա պատասխանատվությունը կրում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն և համապատասխան Շահողների կողմից դրանց հետ կապված ցանկացած դիմում կամ բողոք կարող են ներկայացվել բացառապես վերջինիս։

5.5.4. Շապիկ Շահողները կարող են ստանալ իրենց շահումները Չատբոտի միջոցով, մասնավորապես՝ Շապիկ ստանալու մասին հաղորդագրությունը ստանալուց հետո` նշելով Հայփոստի այն մասնաճյուղը, որտեղից կցանկանան ստանալ Շապիկը։ Շապիկը հասանելի կլինի Հայփոստի տվյալ մասնաճյուղում 3-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Շապիկը ստանալու համար Շահողը մասնաճյուղում պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև մասնաճյուղի աշխատակցին հանձնի շահող խցանը։ Շապիկը մինչև 15.09.2026թ․ չպահանջվելու և չստանալու դեպքում համապատասխան Շահողը զրկվում է այն հետագայում ստանալու հնարավորությունից և որևէ հավելյալ պարտավորություն այդ կապակցությամբ Կազամակերպիչը և/կամ Հայփոստը չեն կրում։

Կազմակերպիչն իր հայեցողությամբ կապ կհաստատի Մրցանակներ շահած Մասնակիցների հետ՝ Հեռախոսահամարի միջոցով՝ հեռավար կերպով իրականացնելու տվյալների նախնական ստուգում և իրականացնելու տվյալ Մասնակցի Շահող հանդիսանալու նախնական հաստատում, եթե նման ստուգման արդյունքում պարզ դառնա, որ Ակցիայի Կանոններին համաձայն տվյալ անձը կարող է հանդիսանալ Շահող, կամ մերժում, եթե նման ստուգման արդյունքում պարզ դառնա, որ Ակցիայի Կանոնների համաձայն տվյալ անձը չի կարող հանդիսանալ Մասնակից կամ Շահող: Սույն կետով սահմանված գործողությունների արդյունքում որպես Մրցանակի Շահող նախնական հաստատված Մասնակցին Կազմակերպիչը Հեռախոսահամարի միջոցով տեղեկացնում է Մրցանակների հանձնման գործընթացի մանրամասների վերաբերյալ: Որպես Մրցանակի Շահող վերջնական հաստատվելու և Մրցանակը ստանալու համար, կախված Մրցանակի տեսակից, ըստ Կազմակերպչի պահանջի, Մասնակիցը պարտավոր է ներկայացնել իր՝ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, համապատասխան շահող Կոդով Խցանը կամ Պիտակի լուսանկարը, ինչպես նաև Հեռախոսահամարն իրեն պատկանելու փաստը հավաստող ապացույցը՝ Կազմակերպչի համապատասխան ներկայացուցչին, ինչպես նաև պարտավոր է Մրցանակը տրամադրող անձին հանձնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան շահող Կոդով Խցանը, պարտավոր է ստորագրել Մրցանակի ստացման վերաբերյալ ակտը և տրամադրել Կազմակերպչի համապատասխան ներկայացուցչին. նշված գործողություններից ցանկացածը կատարելուց հրաժարվելու կամ կատարելու անհնարինության դեպքում Կազմակերպչի հայեցողությամբ Մրցանակը ենթակա չէ հանձնման և Կազմակերպիչն իրավասու է անվավեր համարել նշված Շահումը՝ չունենալով որևէ լրացուցիչ պարտականություն տվյալ Մասնակցի հանդեպ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե Կազմակերպչից անկախ ցանկացած պատճառով անհնար լինի կապ հաստատել Մասնակցի հետ Հեռախոսահամարի միջոցով՝ մինչև Մրցանակների հանձնման վերջնաժամկետը, ապա Կազմակերպիչն իրավասու է անվավեր համարել տվյալ Շահումը՝ չունենալով որևէ լրացուցիչ պարտականություն Մասնակցի հանդեպ։ Մասնակիցը կրում է ճշգրիտ և վավեր հեռախոսահամարի և/կամ էլեկտրոնային հասցեի տրամադրման պարտականությունը և դրա ոչ պատշաճ կատարման հետևանքով առաջացած բոլոր ռիսկերը։


ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ: ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՑԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ: ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԻՆ ՀԱԿԱՍՈՂ ՈՐԵՎԷ ՎԱՃԱՌՔ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ Է ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (THE COCA-COLA COMPANY) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ԵՎ ՎԵՐՋԻՆՍ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ, ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՀԱՄԱՐԻ:

 

 ԲԱԺԻՆ 7. ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 7.1. Ակցիային կարող են մասնակցել 14 (տասնչորս) տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ ռեզիդենտները` բացառությամբ Կոկա-Կոլա ընկերության (The Coca‑Cola Company), Կոկա-Կոլա Մեշրուբաթ Պազարլամա Դանըշմանլիկ Սանաի վե Թիջարեթ Ա.Շ.-ի (Coca‑Cola Meşrubat Pazarlama Danısmanlık Sanayi ve Ticaret A.S.) դրանց մասնաճյուղերի և կախյալ ընկերությունների, Կազմակերպչի, նրանց տեղական ներկայացուցիչների, Ակցիան գովազդող գործակալությունների և/կամ վիճակահանություն կազմակերպող և/կամ ցանկացած այլ գործակալությունների, որոնք փոխկապակցված են սույն Ակցիայի հետ, կամ մասնակցող դիստրիբյուտորների աշխատողները, աղբի կամ ցանկացած այլ թափոնների վերամշակման կազմակերպությունների աշխատողների (ներառյալ, բայց չսահմանափակվելով, պլաստիկ շշերի վերամշակման ընկերությունների) կամ ցանկացած այլ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատողների, ում մոտ Խցանների առկայությունը պայմանավորված է գործունեության բնույթով, նշված ոլորտում ծառայություններ մատուցողների, ինչպես նաև նշված անձանց (աշխատողների կամ ծառայություն մատուցողների) ընտանիքի անդամների կամ այլ կերպ փոխկապակցված անձանց։ Ըստ անհրաժեշտության, Կազմակերպիչն իրավասու է նշված ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններին ուղարկել համապատասխան հարցումներ՝ վերջիններիս աշխատողների վերաբերյալ սույն Կանոնների կամ Մասնակիցների շրջանակում փոխկապակցված անձանց բացահայտման կամ նմանատիպ այլ տեղեկությունների ճշգրտման նպատակով՝ ՀՀ կիրառելի օրենսդրությանը համապատասխան։

Idcoin տեսակի Շահումը տրամադրվում է միայն 16 տարին լրացած ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող Մասնակցին։ 16 տարին չլրացած մասնակիցը չի կարող հաստատվել որպես Շահող, և Կազմակերպիչը չունի դրա հետ կապված որևէ հավելյալ պարտավորություն։ Որևէ պարագայում դրան համարժեք հատուցում չի կարող պահանջվել Կազմակերպչից։

 

7.2. Կազմակերպիչն իրավունք ունի (բայց պարտավոր չէ) պահանջել ցանկացած Մասնակցից նրա տարիքը հաստատող փաստաթղթեր, կամ սույն Կանոններով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ցանկացած այլ փաստաթղթեր, սույն Կանոններով սահմանված սահմանափակումների առկայությունը հավաստող/բացառող ցանկացած կիրառելի փաստաթղթեր,  և իրավունք ունի մերժել Շահում(ների)ը տրամադրելն այն Մասնակցին, ում տարիքը (ըստ փաստաթղթերի կամ ըստ Կազմակերպչի կարծիքի) ցածր է սույն բաժնում նշված նվազագույն տարիքից կամ ով Խցանը ձեռք է բերել ոչ որպես Արտադրանքի սպառող կամ սույն Կանոններին համապատասխան չի կարող հանդիսանալ Մասնակից կամ Շահող:

 
ԲԱԺԻՆ 8. ԽՑԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԻՏԱԿՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ

8.1. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում տպել, կնքել դրոշմել կամ այլ կերպ տեղադրել մեկ կամ ավելի գաղտնի կամ թաքնված նշաններ, և/կամ գաղտնի ծածկագրեր, և/կամ թվեր, և/կամ տառեր (այսուհետ բոլորը միասին` Գաղտնի Ծածկագր(եր)), որոնք հայտնաբերելու դեպքում Կազմակերպիչը հստակորեն կսահմանի և կորոշի, թե արդյոք Մասնակցի կողմից ներկայացված ցանկացած Խցան և/կամ Պիտակի լուսանկար վավեր է, թե կեղծ: Որևէ վեճի դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չբացահայտելու Գաղտնի Ծածկագիր(գրեր)ը մինչև հայտերի ներկայացման վերջին օրը՝ ինչպես նշված է Ակցիայի Կանոններում: Մասնակցելով սույն Ակցիային` Մասնակիցները հատկապես համաձայնվում են, որ նրանք չեն կարող որևէ կերպ վիճարկել սույն կետում նշված Կազմակերպչի՝ տեղեկատվությունը չհրապարակելու իրավունքը:

8.2. Ցանկացած Խցան կամ Պիտակ/Պիտակի լուսանկար, որը կեղծված է, ներառյալ ցանկացած մանիպուլյացիայի դեպքում Խցանի կամ Պիտակի/Պիտակի լուսանկարի հետ՝ առանց որևէ սահմանափակման, առոչինչ է համարվելու:

8.3. Ցանկացած Խցան կամ Պիտակ/Պիտակի լուսանկար որն անընթեռնելի է, ծռմռված, փոփոխված, կրկնօրինակված, կեղծված, կտրատված, վնասված, պարունակում է տպագրական, տիպաբանական կամ այլ սխալներ, կամ ձեռք է բերվել ոչ օրինական ձևով, առոչինչ է համարվում: Կազմակերպիչն իրավունք ունի մերժելու ցանկացած հայտ, եթե կարծում է, որ այն կեղծ է, կամ եթե հիմնավոր պատճառ ունի կարծելու, որ որևէ պատճառով` ներառյալ արտադրողի սխալը, որևէ Խցան կամ Պիտակ շահող Խցան կամ Պիտակ չէ:

8.4. Շահող հայտի վավերության և/կամ Խցան(ներ)ի և Պիտակ(ներ)ի/Պիտակ(ներ)ի լուսանկար(ներ)ի իսկության վերաբերյալ ցանկացած վեճի դեպքում Կազմակերպչի որոշումը վերջնական է համարվում: Կազմակերպիչը պարտավոր չէ չշահող հայտերի կապակցությամբ որևէ նամակագրության մեջ մտնել կամ տալ բացատրություններ:
8.5. Կազմակերպիչը որևէ պարտավորություն չի կրում Խցան(ներ)ի  և Պիտակ(ներ)ի լուսանկար(ներ)ի սեփականության հետ կապված վեճերի դեպքում: Այն անձը, ով ներկայացրել է շահող Կոդ(եր)ով Խցան(ներ)ը  կամ Պիտակ(ներ)ի լուսանկար(ներ)ը Կազմակերպչին, համարվում է դրա իրական սեփականատերը:

8.6. Կազմակերպիչը պարտավոր չէ չշահող հայտերի կապակցությամբ որևէ նամակագրության մեջ մտնել կամ տալ որևէ բացատրություններ դրանց վերաբերյալ:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ․

Այն Խցանները, որոնց վրա առկա են արտաքին մեխանիկական մշակման հետքեր, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ լվացման, Խցանների՝ որպես հումք վերամշակման գործընթացի ցանկացած փուլում տեսակավորման/սորտավորման հետևանքներ, ինչպես նաև այն Խցանները, որոնց վրա բացակայում է համապատասխան դրոշմապիտակը, համարվում են վնասված և մանիպուլյացված, ուստի համարվում են սույն կետի իմաստով առոչինչ։ Նման Խցանների հիման վրա հայտերը ենթակա են մերժման։ Այն Պիտակների լուսանկարները, որոնց ուսումնասիրության արդյունքում Կազմակերպիչը եզրակացնում է, որ դրանք կեղծված են կամ ձեռք են բերվել ոչ թե համապատասխան ապրանքը որպես սպառող ձեռք բերելու այլ ցանկացած այլ ճանապարհով, համարվում են առոչինչ։ Նման Պիտակների լուսանկարների հիման վրա հայտերը ենթակա են մերժման և որևէ Շահում ենթակա չէ տրամադրման, իսկ տրամադրված լինելու դեպքում՝ կարող է անվավեր ճանաչվել և հետ պահանջվել։


ԲԱԺԻՆ 9. ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՈՎ ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ

9.1. Ոչ մի դեպքում չի թույլատրվում փոխարինել Շահում(ներ)ը կանխիկ գումարով կամ այլ միջոցներով։


ԲԱԺԻՆ 10. ՄԱՍՆԱԿԻՑ(ՆԵՐ)Ի ԵՎ ՇԱՀՈՂ(ՆԵՐ)Ի ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

10.1. Շահումների տրամադրումը կարող է կազմակերպվել որպես հանրային միջոցառում՝ ընդգրկելով լրատվամիջոցներ, ձայնագրում, լուսանկարահանում և տեսանկարահանում: Մասնակցելով սույն Ակցիային` Մասնակից(ներ)ը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, ով ուղեկցում է շահողին հանրային միջոցառմանը (եթե այդպիսին կազմակերպվի) շահելու դեպքում համաձայնում են և պարտավորվում են նաև գրավոր համաձայնություն տալ, որ իրենց անունը և լուսանկարը կարող են հրապարակվել և օգտագործվել ձայնային, լուսանկարչական նյութերում և տեսանյութերում Կազմակերպչի կողմից՝ իր իսկ հայեցողությամբ, առանց որևէ հատուցման: Շահողները պարտավոր են տեղեկացնել և նախազգուշացնել բոլոր ուղեկցող անձանց այս նախապայմանի մասին այն պարագայում, եթե կազմակերպվում է հանրային միջոցառում:

10.2. Ի լրումն վերոհիշյալի` Մասնակիցները տեղեկացվում և համաձայնվում են, Կազմակերպիչը կարող է կատարել Շահող(ներ)ի լուսանկարահանում/ տեսահանում և ձայնագրում, և կարող է օգտագործել այդ նյութերը սույն բաժին 10-ում նշված ձևերով: Յուրաքանչյուր Մասնակից, ով դիմում է կամ դիմել է Շահում ստանալու համար,  ընդունելով Ակցիայի Կանոնները և մասնակցելով Ակցիային, տալիս է իր համաձայնությունը, որ իր անունը, հեռախոսահամարները և լուսանկարները/տեսանյութերը և ձայնագրությունները կարող են հրապարակվել ցանկացած ձևով՝ ինչպես որ Կազմակերպիչը նպատակահարմար կգտնի իր հայեցողությամբ և կարող են օգտագործվել Կազմակերպչի կողմից ցանկացած ձայնագրություններում, լուսանկարահանումներում և տեսանյութերում` առանց Մասնակիցների հավելյալ համաձայնության կամ թույլտվության, առանց որևէ փոխհատուցման վճարման և առանց նրանց լրացուցիչ տեղեկացման, եթե այլ բան ուղղակիորեն չի պահանջվում Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրությամբ:

 

ԲԱԺԻՆ 11. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

11.1. Սույն Ակցիայի ընթացքում Մասնակիցների կողմից կարող է պահանջվել տրամադրել որոշակի անձնական տվյալներ։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։

11.2. Սույն Ակցիայի ընթացքում Կազմակերպիչը հանդիսանում է անձնական տվյալների մշակող։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն անձնական տվյալների մշակում է համարվում անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ, իսկ անձնական տվյալներ մշակող է հանդիսանում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պետական կամ համայնքային հիմնարկը կամ կազմակերպությունը, իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը կազմակերպում և (կամ) իրականացնում է անձնական տվյալների մշակում։

11.3. Ակցիայի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով Կազմակերպչից բացի Մասնակիցների անձնական տվյլաների մշակող կարող է հանդիսանալ նաև Կազմակերպչին ծառայություններ մատուցող ընկերություն(ներ)ը։

11.4. Ակցիայի ընթացքում Մասնակիցների կողմից տրամադրված անձնական տվյալներն օգտագործվելու են բացառապես սույն Ակցիայի կազմակերպման համար։

11.5. Մասնակիցներն ընդունում են, որ իրենց կողմից տրամադրված անձնական տվյալները մշակվում են Կազմակերպչի կամ վերջինիս ծառայություններ մատուցող ընկերության կողմից օրենսդրությանը համապատասխան։ Միևնույն ժամանակ Մասնակիցներն ընդունում են, որ իրենց կողմից որոշակի անձնական տվյալների տրամադրումն անհրաժեշտ է Ակցիայի մասնակցության համար։ Կազմակերպչի կողմից պահանջվող տեղեկատվությունը Մասնակցի կողմից չտրամադրելու պարագայում Մասնակիցը զրկվում է Ակցիային մասնակցելու հնարավորությունից։

11.6.  Կազմակերպիչը և/կամ վերջինիս ծառայություններ մատուցող ընկերություն(ներ)ը պարտավորվում է(են) ոչնչացնել Ակցիայի շրջանակում տրամադրված անձնական տեղեկատվությունն Ակցիայի ավարտից հետո 4 (չորս) շաբաթվա ընթացքում, եթե այլ ժամկետ չհամաձայնեցվի կամ եթե ելնելով Շահումի տեսակից, այն օգտագործելու համար անհրաժեշտ է անձնական տվյալների մշակման այլ ժամկետ։

11.7. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ծանոթանալ իր անձնական տվյալներին, պահանջել Կազմակերպչից ուղղել, ոչնչացնել կամ սահմանափակել իր անձնական տվյալների մշակումը՝ դիմելով Կազմակերպչին հետևյալ էլեկտրոնային հասցերի միջոցով. DataProtectionOffice@cchellenic.com:

11.8. Անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերի կամ բողոքների պարագայում Մասնակիցները կարող են կապ հաստատել Կազմակերպչի անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ սույն կայքի միջոցով՝ DataProtectionOffice@cchellenic.com կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին։


ԲԱԺԻՆ 12. ԾԱԽՍԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ

12.1. Ֆիզիկական անձանց համար սահմանված հարկերը, այլ վճարները, ծախսերը և պարտավորությունները, որոնք կարող են առաջանալ Շահում(ներ)ի ստացման կապակցությամբ և որոնց կատարման պարտականությունն օրենսդրությամբ սահմանված կարգով  չի կրում  Կազմակերպիչը,  վճարվում են Շահում(ներ)ը Շահողի կողմից, եթե այլ բան չորոշվի Կազմակերպչի կողմից իր սեփական հայեցողությամբ:

12.2. Կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չի կրում սույն Ակցիային մասնակցելու հետ կապված որևէ ծախսերի համար, որոնք Մասնակիցները կարող են կրել Թեժ Գծին զանգահարելու, Կազմակերպչի Վեբ Կայքը այցելելու, Շահումները հայցելու և/կամ Կազմակերպչին և/կամ Կազմակերպչի տարածքային ստորաբաժանումները այցելելու համար:

 
ԲԱԺԻՆ 13. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԿՑԻԱՅՈՒՄ

13.1. Կազմակերպիչն իրավունք ունի ցանկացած ժամանակ չեղյալ համարել, կասեցնել սույն Ակցիան, կրճատել կամ փոփոխելել սույն Ակցիայի ժամկետը, ինչպես նաև փոփոխել Ակցիայի Կանոնների դրույթներն ու պայմաններն` ինչպես որ նպատակահարմար կգտնի:
13.2. Կազմակերպիչն իրավունք ունի տեղեկացնել Մասնակիցներին այդպիսի փոփոխությունների մասին՝ իր կողմից իր հայեցողությամբ ընտրված ազգային մամուլում կամ միայն Վեբ Կայքում հայտարարություն/տեղեկատվություն տեղակայելով (այսուհետ՝ Հայտարարություն): Այդպիսի Հայտարարությունը բավարար կհամարվի Ակցիան չեղյալ համարելու, դադարեցնելու, ժամկետը կրճատելու կամ փոփոխելուգելու, Ակցիայի Կանոններում փոփոխություններ կատարելու մասին սպառողներին տեղեկացնելու համար:

 
ԲԱԺԻՆ 14. ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ

14.1. Ակցիայի սույն Կանոնների ոչ մի դրույթ որևէ Մասնակցին իրավունք չի տալիս տիրապետել կամ օգտվել Կոկա-Կոլա ընկերության (The Coca‑Cola Company) վերոնշյալ ապրանքային նշաններից: Սույն կանոնների ոչ մի դրույթ, ինչպես նաև Ակցիային մասնակցելը ոչ մի իրավունք չի տալիս Մասնակցին օգտագործել կամ հիշատակել Կոկա-Կոլա ընկերության և Կազմակերպչի անունը, խորհրդանիշը, ապրանքային նշանները կամ հեղինակային իրավունքները մարքեթինգային կամ գովազդային նպատակներով և Ակցիային չվերաբերվող որևէ այլ նպատակներով` առանց Կոկա-Կոլա ընկերության նախնական գրավոր համաձայնության: Մասնակիցը ընդունում է և երբեք չի վիճարկելու Կոկա-Կոլա ընկերության ապրանքային նշանների վավերությունը կամ Կոկա-Կոլա ընկերության սեփականության իրավունքը դրանց նկատմամբ:

14.2. Եթե Մասնակիցը խախտում է Կոկա-Կոլա ընկերության ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները, Կազմակերպիչն իրավունք ունի պահանջելու, և Մասնակիցը պարտավոր է Կազմակերպչի առաջին իսկ պահանջով փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք վերը նշված խախտման պատճառով կարող է կրել Կազմակերպիչը և/կամ Կոկա-Կոլա ընկերությունը և/կամ ցանկացած այլ լիազորված շշալցնող և/կամ Կոկա-Կոլա ընկերության ապրանքային նշաններով ապրանքների ցանկացած լիցենզավորված դիստրիբյուտորը, որն աշխատում է ցանկացած այլ տարածքում:
Սույն բաժին 14-ը գործում է նաև Ակցիայի ավարտից հետո:

 
ԲԱԺԻՆ 15. ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

15.1. Սույն Ակցիայի Կանոններին կարելի է ծանոթանալ Վեբ Կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 8088 Թեժ Գծի հեռախոսահամարով:
ՍՈՒՅՆ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ` ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՆՐԱՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՎ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ ՍՈՒՅՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ. ԵՎ ՈՐ ՆՐԱՆՔ ԿՊԱՀՊԱՆԵՆ ԱԿՑԻԱՅԻ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ:

«COCA-COLA CHEERY»-Ն, «COCA-COLA»-Ն, «COKE»-Ը, «COCA-COLA ZERO SUGAR»-Ն, «COKE ZERO»-Ն, «FANTA»-Ն, «SPRITE»-Ը, ՈՒՐՎԱԳԾՈՎ ՇՇԻ ՁԵՎԸ ԵՎ ՇԱՐԺՈՒՆ ԺԱՊԱՎԵՆԸ, «THE COCA-COLA COMPANY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՆ ԵՆ: